Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկեց Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքները23 հունվարի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքումքննարկվելեն հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |