Հայաստանում գրանցվել է քաղցկեղով նոր 7000 հիվանդ, որոնցից 80-100-ը երեխաներ են

PanARMENIAN.Net -
«Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, երեխաների մոտ ուռուցքային հիվանդություններն ավելի քիչ են, քան մեծերի մոտ: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է քաղցկեղով տառապող մոտավորապես 7000 նոր հիվանդ, որոնցից 80-100-ը երեխաներ են», - փետրվարի 15-ին մանկական քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:



Նրա խոսքերի համաձայն, վերջին տասը տարիների ընթացքում մեծահասակների մոտ քաղցկեղային հիվանդություններն ավելացել են 15 տոկոսով, իսկ երեխաների մոտ` 7-8 տոկոսով: «Սակայն խուճապի մատնվել պետք չէ, քանի որ հիվանդ երեխաների 654 տոկոսը լիարժեքորեն բուժվում է», - ընդգծել է Գրիգոր Բադալյանը:

Ըստ Գ. Բադալյանի, երեխաների մոտ ուռուցքը միանգամայն տարբերվում է մեծահասակների մոտ առաջացած հիվանդությունից:



«Երեխաների մոտ հիվանդության գաղտնի շրջանը մի քանի ամիս է տեւում եւ բուժման արդյունքը շատ արագ է ի հայտ գալիս: Ռիսկի շրջանը երեխաների մոտ ընդամենը երկու տարի է, եւ եթե երկու տարի անց հիվանդության բուժումը կրկնելու կարիք չի լինում, ապա մենք այդ երեխային համարում ենք լիարժեք առողջ», - ընդգծել է Գրիգոր Բադալյանը:



Նա նաեւ նշել է, որ երեխաների մոտ չարորոկ ուռուցքներ ամեն տարիքում կարող է առաջ գալ, բայց կան նաեւ վտանգավոր շրջաններ` 2-4 եւ 10-12 տարեկանում: «Քաղցկեղը ժառանգական հիվանդություն չէ, սակայն այն կարող է գենետիկ զարգացում ունենա, եթե հղիության ժամանակ կինը հիվանդ է լինում քաղցկեղով: Այդ պատճառով կինը անպայմանորեն պետք է իրեն հետեւի հղիության ժամանակ` սթրեսներից խուսափի, ծխախոտ չծխի եւ այլն», - ընդգծել է Գ. Բադալյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---