Հայտնի են դարձել «ART-EXPO 2010»-ի լավագույն տաղավարները

PanARMENIAN.Net -
Փետրվարի 13-ին «ART-EXPO 2010» ցուցահանդեսի փակման ժամանակ ամփոփվեցին արդյունքները, եւ տարբեր անվանակարգերում հայտարարվեցին լավագույն տաղավարները: Այսպես, լավագույն կազմակերպություն ճանաչվեց «Նարեկացի» արվեստների կենտրոնը, որը 2009 թ-ին կազմակերպել էր ամենատարբեր ժանրային միջոցառումներ: Ամենաինտերակտիվ կազմակերպություն ճանաչվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Հանդիսատեսի համակրանքի մրցանակին արժանացավ «Հայֆեստ» փառատոնի տաղավարը:



ՀՀ-ի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավաստագրեր է հանձնել հաղթողներին:



Փետրվարի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ամենամյա «ART-EXPO 2010» ցուցահանդեսը: Ավելի քան 50 մշակութային եւ հասարակական կազմակերպություններ ներկայացրեցին իրենց նվաճումները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---