Հայաստանի առողջապահության բնագավառում 3-4 տարի հետո հնարավոր է, որ գործի բուժծառայության համավճարային սկզբունքը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է բուժծառայությունների համավճարային մեխանիզմի ներդրման նպատակահարմարության հարցը, որը հնարավորություն կտա ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցների հոսքը համակարգ: Այս մասին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Միջազգային փորձի հիման վրա, մասնավորապես Համաշխարհային բանկի եւ Առողջապահության միջազգային կազմակերպության փորձագետների խորհրդով, մենք ջանում էինք ուսումնասիրել Հայաստանում բուժծառայությունների համավճարային մեխանիզմների ներդրման հնարավորությունները, - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, այդ նպատակով ստեղծվել է տնտեսագետներից եւ ֆինանսիստներից կազմված հատուկ խումբ, որը ուսումնասիրում է այդ հնարավորությունները:

«Բնականաբար, վճարման մի մասը կատարելու է բնակչությունը: Եվ երբ մենք համոզվենք, որ այդ համակարգի ներդրումը նպատակահարմար է, եւ այն բեռ չի դառնա բնակչության համար, այդ ժամանակ 1-2 բուժհիմնարկում գործողության մեջ կդրվի թռիչքային նախագիծ», - պարզաբանել է նա:

Հարություն Քուշկյանը այս կապակցությամբ ավելացրել է, որ թռիչքային նախագծի արդյունքները ի մի կբերվեն տարին լրանալուն պես, եւ եթե դրանք արդյունավետ լինեն, ապա նախագիծը կծավալվի փուլային կարգով եւ 3-4 տարվա ընթացքում այն կներմուծվի առողջապահության ողջ համակարգում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---