Երեւանում անցկացվել է հայկական դպրոց ստեղծելու վերաբերյալ քննարկումներ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին 30 տնօրենների, ուսուցիչների եւ Հայաստանի տարբեր առարկաներից միջազգային օլիմպիական խմբերի ղեկավարների մասնակցությամբ Երեւանում տեղի ունեցավ բաց քննարկում, որի թեման էր «Հայկական դպրոցի տեսլականը»:



«Քննարկումները նվիրված էին հայկական դպրոցի ստեղծմանը, որն ամբողջ աշխարհին հայտնի կդառնա իր որակյալ կրթական համակարգով, դաստիարակված շրջանավարտներով: Բացի այդ, այս նախաձեռնությունը դիտվում է որպես ազգային ծրագիր», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:



Նրա խոսքերի համաձայն, քննարկման թեման էր, թե ինչպիսին պետք է լինի հայկական դպրոցի շրջանավարտը, որն է ուսուցչի առաջադրանքը, դպրոցի դերը երկրում, հասարակության մեջ:



«Աշակերտն, առաջին հերթին, պետք է արժեհամակարգ ունենա եւ իր նվաճումները պետք է օգտագործի երկրի զարգացման համար: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ես կարող եմ ընդգծել, որ շատ կարեւոր է, որպեսզի նրանք անդադար զարգացեն իրենց գիտելիքները` ժամանակակից պահանջներին համապատասխան տարբեր սեմինարների, վերապատրաստման դասընթացների օգնությամբ», - բացատրել է Դավիթ Սահակյանը:



Նա նաեւ նշել է, որ տեղի ունեցածը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած արդեն չորրորդ կլոր սեղանն է: Անցյալ տարի տեղի էր ունեցել երեք կլոր սեղան` ԶԼՄ-երի ղեկավարների, գործարարների եւ մշակույթի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքները կհրապարակվեն ամռանը տեղի ունեցող համաժողովի ժամանակ:



Քննարկումների ընթացքում հանրային կրթության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կարծիքները եւ առաջարկությունները, որոնք վերաբերում են «Հայկական դպրոցի տեսլականը» թեմային:



«Առաջին հերթին պետք է ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետների` այսինքն` ուսուցիչների խումբ, ովքեր կարող են դաստիարակել ժամանակակից աշխարհին իրենց գիտելիքներով համապատասխանող խելացի աշակերտներին», - ասել է Ա. Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը:



«Այբ» հիմնադրամը ստեղծվել է 2006 թ.: Այն մշակում է կրթական բարեփոխումներ, նախագծում եւ հիմնավորում է տիպային կրթական կենտրոններ` աջակցելով Հայաստանի տաղանդավոր երեխաներին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---