Հայրենական Մեծ պատերազմի վետերանների կորսված ավանդները կփոխհատուցվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Արտաշատում (Արարատի մարզ) կայացած արտագնա նիստում հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը:



«Այս հարցը հանգամանորեն քննարկվել է հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Նա հավելել է, որ որոշումը վերաբերում է 3 հազար 900 վետերանի եւ որ այս խնդրում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը: Այս օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---