Հրշեջ հաշվարկի փոխարեն աշխատել է հեռահաղորդակցային ընկերությունը

PanARMENIAN.Net - Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի 14 շենքի առաջին մուտքի առաջինից հինգերորդ հարկը ներառող հրդեհ է բռնկվել ժամը 16 00 ի շրջանում: Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հրշեջ հաշվարկի դեպքի վայր հասնելը պահանջել է 30 րոպեից ավել: Եւ ինտերտետ հասանելիություն ապահովելու նպատակով տարածքում հայտնված հեռահաղորդակցային «U-com» ընկերության 12 աշխատակիցները հասցրել են տարհանել մուտքի բոլոր բնակիչներին, այդ թվում եւ երկու երեխաների, մի տարեց ու մի հղի կնոջ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---