ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է հանրապետական զորակոչային հանձնաժողով

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվելու է հանրապետական զորակոչային հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, ի կատարումն ՀՀ նախագահի 2010 թ. մարտի 25-ի «2010թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագրի, որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, իսկ ՀՀ վարչատարածքային միավորումներում այդ աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաեւ հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Բացի դրանից, հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը եւ ներկայացված եկեղեցականների հոգեւոր ծառայության հանգամանքը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 16 միաբանների, իսկ մինչեւ 2011 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 70 միաբանների եւ ուսանողների, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---