Հայաստանում որոշակի առաջընթաց կա մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում

Հայաստանում որոշակի առաջընթաց կա մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում

PanARMENIAN.Net - “Մենք Հայաստանում անցկացնում ենք հերթական Մարդու իրավունքների ֆեդերացիայի միջազգային համագումարը (FIDH), որովհետև այստեղ որոշակի առաջընթաց կա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում”,- հայտարարել է FIDH երեւանյան ներկայացուցիչ Սուեր Բելասսենը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հասնել առաջընթացի նաև արդարադատության ոլորտում: “Մենք գիտակցում ենք, որ շատ դժվար է ամբողջ համակարգը փոխելը, և համագումարի ընթացքում մենք փորձելու ենք ողջ ուշադրությունը կենտրոնացնել այն խնդիրների վրա, որոնք Հայաստանում գոյություն ունեն այդ բնագավառում: Մասնավորապես, կանգ ենք առնելու քաղբանտարկյալների խնդիրների վրա, ինչպես նաև 2008-ի մարտի 1-ին 10 մարդկանց մահվան մեղավորներին բացահայտելու վրա”,- ասել է նա, ավելացնելով, որ FIDH-ը մտադիր է համագործակցել երկրի ղեկավարության հետ, որովհետև առանց դրա անհնար է հասնել իրական առաջընթացի:

Իր հերթին, ֆեդերացիայի գործադիր տնօրեն Անթաուն Բերնարը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային խնդիր է դարձել: “Անկախ և զարգացած արդարադատության գրավականը դատավորների և իրավաբանների պրոֆեսիոնալիզմն է”,- ասել է Բերնարը:

Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, որը մասնակցում էր համագումարին, հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, քան ԱՊՀ մնացած երկրներում և տարածաշրջանում:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---