ALMA-ում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում” գրքի շնորհանդեսը

ALMA-ում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում” գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կայացել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի երկար սպասված “Սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում”գրքի շնորհանդեսը:

Գրքում սպորտային արտեֆակտների եւ արխիվների օգնությամբ պատմվում է Արևմտյան Հայաստանում սպորտի և մարմնակրթության զարգացման մասին: Այն ունի 220 էջ հայ մարմնամարզիկների լուսանկարներով և Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ֆիզիկական կուլտուրայի զարգացման մասին փաստերով: Այստեղ կան տվյալներ սպորտային ակումբների ստեղծման և Համահայկական օլիմպիական խաղերի կազմակերպման մասին, ինչպես նաև կանանց սպորտային ակումբների և Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում սպորտի զարգացման մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---