Արմեն Աշոտյան. Պետությունը պետք է “արդար գին” վճարի իր պատվերի համար

Արմեն Աշոտյան. Պետությունը պետք է “արդար գին” վճարի իր պատվերի համար

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության արմատական բարեփոխում` տնտեսությանը և հասարակությանը բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետներ տրամադրելու նպատակով, ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: “21-րդ դարում ոչ մի պետություն չի կարող ապահովել ուժեղ տնտեսություն և ուժեղ հասարակություն առանց նոր որակյալ բարձրագույն կրթության”,- ասել է նա: Այդ նպատակով նախարարությունը մշակել է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերի օրինագիծ, որը նախատեսում է պետպատվերի ձևավորման նոր մոտեցումներ և հավասար պայմանների ստեղծում մասնավոր և պետական բուհերի համար:

Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանի տարածքում այսօր գործում են մոտ 50 մասնավոր բուհեր, և դրանց թվով Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում մասնավոր բուհերի համակարգն այսօր միակն է, որը բավարար չափող պահանջված չէ հասարակության կողմից, “այստեղ իհարկե կարևոր դեր է խաղում կրթության որակը”:

Նա նաև հավելեց, որ 2011-ից մասնավոր բուհերը պետականի հետ հավասար դիմորդներ են ընդունելու միասնական պետական քննության հիման վրա, այլ ոչ թե հարցազրույցների և թեսթավորման: Բացի դրանից, պետական բուհերում վճարովի բաժիններում չի գործելու բանակի տարեկետման իրավունքը: “Դա լուրջ քայլ է պետական և մասնավոր բուհերի միջև մրցակցության հավասար պայմաններ ստեղծելու ուղղությամբ”,- ասել է նա:

Բացի դրանից, նախարարի խոսքերով, պետպատվերը տարեցտարի ձևավորվել է իներցիայով, այլ ոչ թե այս կամ այն ոլորտում պետության առաջնային ուղղությունների հիմնա վրա, որի պատճառով պետպատվերի տեղերը գրեթե երկու անգամ կրճատվելու են: Ընդ որում վճարովի տեղերի քանակը 2010-2011թթ. ավելացել է 4000-ով և կազմել 20 500, 2009-ի 16 500-ի փոխարեն:

Բարձրագույն կրթության ոլորտում կա նաև մեկ այլ խնդիր` կապված պետության կողմից պատվերի վճարման հետ: “Երկար տարիների ընթացում պետությունը համարվել է խնդրահարույց գնորդ, որն այդ տեղերը գնում է արհեստականորեն իջեցված գներով` 4 անգամ քիչ, և այդ բեռն ընկել է բուհերի ուսերին”,- ասել է նա: Նա օրինակ է բերել Բժշկական համալսարանը, որտեղ ուսուցման շուկայական արժեքն ամեն տարի կազմում է 1 մլրդ դրամ, իսկ պետությունը վճարում է ընդամենը 248 000 դրամ: Ուստի պետպատվերի տեղերի կրճատումը թույլ կտա ապահովել շուկայական գնագոյացում, մասնավորապես, պետության կողմից “արդար” վճարում:

Արմեն Աշոտյանը նաև հայտնեց, որ կան մասնագետներ, որոնց առաջարկը շուկայում գերազանցում է պահանջարկը, և հակառակը: Ելնելով դրանից, նախարարությունն առաջարկում է կրճատել այնպիսի մասնագիտությունների պետպատվերը, ինչպիսիք են տնտեսագիտությունը, իրավաբանությունը, լեզվաբանությունը, և ավելացնել պետպատվերի տեղերը ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, հայագիտության, գյուղատնտեսության, մշակույի և արվեստի ոլորտներում:

Նմանատիպ բարեփոխումներ նախատեսված են նաև մագիստրատուրայի համար, իսկ պետպատվերի տեղերն այստեղ անփոփոխ են մնում` 1543 նախորդ տարիների համեմատ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---