Երևանի դպրոցներից մեկի աշակերտներն արդեն 14 տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպում

Երևանի դպրոցներից մեկի աշակերտներն արդեն 14 տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպում

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 56 դպրոցի աշակերտներն արդեն 14 տարի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում են կազմակերպում: Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվում է դրամահավաքությամբ և ավարտվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով:

Այդ նույն օրն էլ ի մի են բերվում դրամական միջոցները և հավաքված գումարը հանձնում են “Հայաստան” համահայկական հիմնադրամին:

“Երևանի թիվ 56 դպրոցի աշակերտներն արդեն 14 տարի է, ինչ “Հայաստան” հիմնադրամի տարբեր ծրագրերի են մասնակցնում, և նվիրատվություն են կատարում համաձայն “Երկու ծաղիկներից մեկը դնել Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, մյուս ծաղկի գումարը նվիրաբերել` որպես ազգային տուրք” կարգախոսի, - գրված է “Հայաստան” համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---