Հայոց ցեղասպանության hուշահամալիրի անմար կրակի մոտ դրված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Հայոց ցեղասպանության hուշահամալիրի անմար կրակի մոտ դրված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը խորհրդանշական միջոցառմամբ կամփոփի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք» կառնեն. Արևորդի էկո-ակումբների սաների, կամավորների, հիմնադրամի աշխատակիցների, միջոցառմանը մասնակից մի շարք կազմակերպությունների և անհատների միջոցով ցողունները նախ ծաղկից խնամքով կառանձնացվեն` հետագայում Ցեղասպանության հուշահամալիրի այգու համար պարարտանյութ դառնալու նպատակով, իսկ ծաղկի թերթերը հատուկ պայմաններում կչորացվեն` հետագայում դառնալով վերամշակված թուղթ, որը կվերածվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շնորհակալագրերի ու հուշաթերթիկների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---