ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետին «Ուսանողական այգու» վերաբերյալ

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետին
«Ուսանողական այգու» վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «Ուսանողական այգու» վերաբերյալ նամակ է հղել Երևանի քաղաքապետին: Նամակում մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգում» կատարվող շինարարություններին: Նույն խնդրով 2010-ի մայիսի 13-ին ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ հայտնած տեղեկությունների, գոյություն ունեցող սրճարանների վերակառուցման անվան տակ հատկացվել են նախկինում զբաղեցրածից ավելի մեծ մակերեսով հողատարածքներ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերով թույլատրվել են կառուցել բոլորովին նոր շինություններ ստորգետնյա հարկերով:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ հարցը ստացել է հասարակական հնչեղություն, շինարարության կասեցման նպատակով քաղաքացիների կողմից կազմակերպվել է ստորագրահավաք, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգում» կառուցապատողներին տրված քաղաքաշինական փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ, համապատասխան կազմակերպության փորձաքննության եզրակացություն կամ երաշխավորագիր), ինչպես նաև հողատարածքները տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումների և պայմանագրերի պատճեները»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---