Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում «Ուսանողական այգում» շինարարությունը դադարեցնելու համար

Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում «Ուսանողական այգում» շինարարությունը դադարեցնելու համար

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին «Ուսանողական այգում» շինարարության իրականացման դեմ ստորագրահավաքի վերջին օրն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասել է, որ քաղաքապետարանի հետ հանդիպումները միայն ճարտասանության առիթ են տվել: Ոչ մի քայլ այդպես էլ չի ձեռնարկվել:

Ավթանդիլյանի խոսքերի համաձայն, իրենց հետագա քայլերը կախված են ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի նամակին տված քաղաքապետի պատասխանից:

Ավթանդիլյանը նաև նշել է, որ մոտավոր տվյալների համաձայն, շինարարության դեմ ակտիվիստների նախաձեռնությամբ հավաքվել է մոտ 16000 ստորագրություն:

Նշենք, որ մայիսի 14-ին «Ուսանողական այգում» տեղի է ունեցել նաև խորհրդանշական ակցիա: «Մենք այս քաղաքի տերերն ենք» կազմակերպության անդամները և շահագրգիռ երիտասարդները այգին շղթայել էին` բարձր պահելով «STOP» ազդարարող ցուցանակներ: Այնուհետև նրանք գնացել են դեպի Վիկտոր Համբարձումյանի արձանը և շրջապատել են այն`ի նշան պաշտպանության:

Ակցիան ավարտվել է խորհրդանշական ժեստով` մասնակիցներից ոմանք գրկել են ծառերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---