Երևանում ներկայացվել է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հիմքերը» նորացված ձեռնարկը26 մայիսի 2010 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հիմքերը» նորացված ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը ստեղծվել է ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Միջազգային աշխատանքային կազմակերպության ու զարգացման ծրագրի, Նիդերլանդների ու Նորվեգիայի կառավարությունների աջակցությամբ և ԵՄ ֆինանսական օժանդակությամբ: Գիրքը վերահրատարակվել է «Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում թրաֆիքինգի դեմ պայքարի համապարփակ ծրագրի» շրջանակներում: Տեղեկատուն կարող է որպես ձեռնարկ ծառայել ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցների, այնպես էլ իրավունք ուսումնասիրող ուսանողների համար: «Հայաստանի օրենսդրությունը դեռևս բազմաթիվ փոփոխությունների կարիք ունի մարդկանց թրաֆիքինգի հարցում և ես շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին ու փորձագետներն, որոնք աշխատել են այս տեղեկատուի վրա, որը պետք է լավագույնը դառնա եթե ոչ Եվրոպայում, ապա, առնվազն, Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-ասել է ԱԳՆ միջազգայհին կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը: Շնորհանդեսին ներկա էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Ալլա Բակունցը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը: «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ իրավապահ մարմինների տևական և համակարգված վերապատրաստումը թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչը կնպաստի վերջերս վերանայված ՀՀ օրենսդրության առավել արդյունավետ կիրառմանը այս հարցում: Ուստի մենք սատարեցինք այս ձեռնարկի ստեղծման նախաձեռնությանը»,-ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |