Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը27 մայիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ, հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10 մլն դրամ: Ըստ վարչապետի, նախագիծը հնարավոր դարձավ «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոք երաժիշտների և նրանց հայ երկրպագուների միջև բարեկամական հարաբերությունների արդյունքում: Ընդ որում, Տիգրան Սարգսյանն ընդգծեց Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի հսկայական ներդրումը , որը բարեգործական համերգից ստացած ողջ հասույթն ուղղեց վերոնշյալ դպրոցի վերականգնմանը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է մարտին Երեւանում տեղի ունեցած Յան Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,3 մլն դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |