Երևանում բացվել է ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդես

Երևանում բացվել է ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երաևնում բացվել է ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդես: «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) աջակցեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսի անցկացմանը: Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են կիրառական արվեստի և կերպավերստի աշխատանքներ, կշարունակվի 7 օր, հայտնել են ՙԱրմենՏել՚-ի մամլո ծառայությունում:

“ԱրմենՏել” ընկերությունը ավանդաբար աջակցում է երեխաների բարոյահոգեբանական դաստիարակությանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են “Beeline հանուն լուսավոր ապագայի” կարգախոսի ներքո: Այստեղ ներկայացված արվեստի գործերը պետք է տեսնեն ոչ միայն երեխաներ այլ նաև մեծահասակներ: Համոզված եմ, որ ցուցահանդես այցելած յուրաքանչյուր մարդ մեծ բավականություն կստանա: Մենք ուրախ ենք, որ կարողացանք աջակցել նաև այս ծրագրին»,- նշեց ՙԱրմենՏել՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառումը կազմակերպվել է “Աշխարհի հայ նկարիչների միության” կողմից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---