Օդետ Բազիլ. «Եվրատեսիլ» երգի մրցույթը կատարյալ ֆարսի է նման

Օդետ Բազիլ. «Եվրատեսիլ» երգի մրցույթը կատարյալ ֆարսի է նման

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթը կատարյալ ֆարս է»: Այդպես է անվանել իր հոդվածն անգլիացի հրապարակախոս, հայ-բրիտանական խմբի համահիմնադիր և պատվավոր քարտուղար Օդետ Բազիլը: Հոդվածում նա նշում է, որ մինչև քվեարկության արդյունքները հայտարարելը բոլոր երկրները գիտեին, թե ումից սպասեն 12 միավոր. «մայիսի 29-ին հանդիսատեսը քվեարկում էր ոչ թե երգի, երաժշտության կամ խոսքերի համար, այլ քվեարկում էր` ելնելով քաղաքականությունից և կառավարության հավանությունից: Երգերը պատրվակ էին այս կամ այն երկրի նկատմամբ շնորհակալություն, թշնամանք կամ հավատարմություն արտահայտելու համար»:

Հոդվածում նշվում է նաև, որ Եվրատեսիլից մի քանի օր առաջ և հատկապես մրցույթի ժամանակ, բրիտանական ԶԼՄ-ները համոզում էին բնակիչներին, որ քվեարկեն Ադրբեջանի օգտին, քանի որ դա նավթով հարուստ երկիր է, իսկ նավթը լավ է համադրվում երաժշտության հետ, նրանց կոչ էին անում նաև չբողոքել, եթե Հայաստանի օգտին քվեարկելու դեպքում արգելափակված լինեն հեռախոսային գծերը:

Հոդվածում խոսվում է մի քանի երկրների մասին, որոնք ճաշակով են հանդես եկել և ներկայացրել են իրենց ազգային ֆոլկլորը և ավանդույթները: Այդ երկրների շարքում նա նշել է Հայաստանը, Իռլանդիան, Հունաստանը և Ֆինլանդիան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---