Օտարալեզու դպրոցներին այլընտրանք կարող է ծառայել միջազգային բակալավրիատ համակարգը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի է ունեցել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամլո ասուլիսը: Խմբի ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն ասել է. «Օտարալեզու դպրոցների վերաբերյալ երեկվա քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեզ անվանեց ագրեսիվ փոքրամասնություն, գիտնականների նվազագուն ներկայությամբ, և մենք հայտարարում ենք, որ ամեն փուլում լինելու ենք գերակտիվ, հարաճաող ագրեսիվությամբ»: Խմբի անդամները պնդում են, որ անելու են ամեն ինչ, որ օրենքի նախագիծը չընդունվի Աժ-ում: Եթե այն ընդունվեց, անելու են ամեն ինչ, որպեսզի դպրոցները չբացվեն, իսկ եթե բացվեն, փորձելու են դրանք փակել: Նախաձեռնող խմբի անդամները պնդում են նաև, որ օտարալեզու դպրոցներում սովորելը հետագայում բազմիաթիվ խնդիրներ է առաջացնում, կապված լեզվամտածողության հետ:

Խմբին է միացել նաև 1991-1992թթ. Արցախի ազատագրման բանակի հրմանատար Արկադի Կարապետյանը: «Լեզուն մեր անվտանգության գործոններից է, քանի որ հարց է առաջանում, թե ինչ լեզվով պետք է բանակում հրամանատարը հրամաններ արձակի`եթե զինվորների կեսը չի հասկանում, օրինակ, ռուսերեն, իսկ մյուս կեսը` հայերեն: Պատերազմական պայմաններում մինչև որ զինվորը հրամանը թարգմանի, նրան կարող են սպանել»,-ասել է նա: Շարժման ակտիվիստները կոչ են անում որպես օտարալեզու դպրոցների այլընտրանք ներմուծել միջազգային բակալավրիատ համակարգը, որը ներառում է միջազգային կրթական չափանիշներ և լեզվական սահմանափակումներ չի ենթադրում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---