Արտաշատ-Մասիս ճանապարհին ավտոմոբիլը բախվել է գնացքին16 հունիսի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ժամը 16:40-ին Արտաշատ-Մասիս ճանապարհին տեղի է ունեցել ուղևորատար էլեկտրագնացքի բախում, որն ընթանում էր Արարատ-Երևան երթուղով, «Mersedes ML-320» մակնիշի մեքենայի հետ: Ինչպես հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեքենան կանգ է առել չհսկվող անցումում Դալար գյուղի մոտ: Չնայած գնացքի մեքենավար Սամվել Լևոնյանի ազդանշանին` մեքենան դանդաղ մոտեցել է անցումին և կանգ առել ճանապարհին: Վերջին պահին նա մի քիչ ետ է գնացել, որի շնորհիվ խուսափել է ավելի լուրջ ընդհարումից: Հարվածի արդյունքում մեքենան շատ չի վնասվել: Գնացքի ուևորներից ոչ մեկը չի տուժել: Չսպասելով գնացքի կանգ առնելուն` մեքենան դեպքի վայրից անհետացել է: «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ակտիվ աշխատանք է տանում անցումներում անվտանգություն ապահովելու ուղղությամբ, և 2010-ին նախատեսվում է բացել ևս 8 հսկվող երկաթուղային անցում և էլեկտրական ուղեփակոցների տեղադրում 11 անցումներում, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է համալիր միջոցներ իրականացնել, որոնց կմասնակցեն իշխանության մարմիններ, ԶԼՄ-ներ, ուսումնական հաստատություններ, հատկապես ավտոդպրոցներ, որոնք պատրաստում են ապագա վարորդների: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |