Սևանի մակարդակի բարձրացումն իր հետ մի շարք խնդիրներ է բերել

Սևանի մակարդակի բարձրացումն իր հետ մի շարք խնդիրներ է բերել

PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների և Արփա-Սևան թունելով անցյալ տարվանից շատ ջուր փոխանցելու հետևանքով Սևանի մակարդակը բարձրացել է մինչև 1901 մ, որն իր հետ բերել է մի շարք խնդիրներ: Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Առաջին հերթին, Վ.Մովսիսյանը նշեց, որ ջրի մեջ են մնացել երկու տրանսֆորմատորային կայաններ իրենց էլեկտրակաբելներով, որոնք պետք է բարձրացվեն ջրի տակից: Դրա համար կպահանջվի 1 մլրդ դրամ, որը տրամադրելու է «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերությունը: Ինչպես նշել է բանախոսը, ջրի տակ է մնացել նաև 4 պոմպակայան, որոնցից երկուսը բարձրացվել են մեկը 1 մ, մյուսը 60 սմ: Մյուս երկուսը կբարձրացվեն հաջորդ տարվա ընթացքում: Ըստ հանձնաժողովի նախագահի, ջրի տակ է մնացել նաև 3, 9 կմ գազամուղ, որի բարձրացման ծախսերը ստանձնել է «Հայռուսգազարդը»: «Բայց ամենածանրը անտառների խնդիրն է, քանի 1905 մ նախատեսված նիշին հասնելու դեպքում ջրածածկ կլինի 3,393 հա անտառ»,-ասաց նա: Նախկինում այդ թիվը կազմում էր 2,771 հա, այսօրվա դրությամբ ջրի տակ է գտնվում 867 հա անտառ, մաքրման աշխատանքների համար բանակցություններ են ընթանում Ֆինլանդիայի հետ` համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար, քանի որ ձեռքով դա անել հնարավոր չէ»,-ասել է Վլադիմիր Մովսիսյանը:

Ըստ նրա, Ունենք 3 խնդրահարյուց ճանապարհային հատված` Վարդենիսի ճանապարհի 2 հատվածները և Լճաշենի հատվածը: 1905 մ բացարձակ նիշին հասնելու դեպքում ջրի տակ կմնա 1697 շինություն, որոնցից պետական գրանցում ունեն 481-ը, դրանցից ընդամենը 19 գույքային միավորի սեփականատերերն, ըստ օրենքի, կարող են փոխհատուցում պահանջել: Ընդհանուր խնդիրներ լուծելու համար հատկացվել է 44 մլրդ դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---