Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը 4 հուլիսի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։ Կառավարության ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ ու հույս հայտնել, որ մշակութային օջախը նոր ազդակ կհաղորդի համայնքի զարգացմանը։ Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել նորակառույց մշակույթի տանը տեղի ունեցած համերգին։ Մշակույթի տան տարածքում գործելու է նաև ամբողջովին կահավորված բուժկետ։ Առաջին օգնության դեղամիջոցներն ու անհրաժեշտ բժշկական գործիքները տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գործելու են նաև բնակչությանը սպասարկող այլ սոցիալական ծառայություններ։ Մշակույթի տունը կառուցվել է բյուջետային հատկացումների, սոցներդրումների հիմնադրամի աջակցության, համայնքի, ինչպես նաև այլ նվիրատվությունների մասնակցության շնորհիվ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին |