Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանում նվազում է13 հուլիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է 851 Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 117 մարդ, 1152-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 15-ով, զոհերի թիվը` 33-ով: Նա նշեց նաև, որ ինչպես 2009 թվականին, այնպես էլ այս տարի արձանագրվել է ՃՏՊ հեևանքով զոհերի քանակի նվազում: Ինչ վերաբերում է ՃՏՊ կանոնների խախտման դեպքերին, ապա այս տարվա վեց ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանությունն ՀՀ տարածքում արձանագրել է 352 958 կանոնների խախտման դեպքեր: «Կանոնների խախտման քանակը նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 47 հազարով ավելացել է»,-նշեց ոստիկանության գնդապետը: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքից դեպի հանգստյան գոտնիներ տանող ճանապարհները լինելու են ճանապարհային ոստիկանության հատուկ հսկողության տակ: Ոստիկանության գնդապետը նաև հաղորդեց, որ մինչ տարեվերջ կավարտվեն մայրաքաղաքում ճանապարհների գծանշման և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |