ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին 3 օգոստոսի 2010 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս ԳագիկՄարտիրոսյանին: Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձավ Սփյուռքի հայկական ներուժի համախմբման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս առումով նախարարը շեշտեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովների և դրանց արդյունքում ձևավորվող մասնագիտական ընկերակցությունների գործունեության արդյունավետությունը: Քննարկվեցին նաև Սփյուռքի հայկական համայնքները համախմբելու, համակարգող մարմիններ ստեղծելու հետ կապված հարցեր: Գագիկ Մարտիրոսյանը հանդես եկավ Հայաստանի և Սփյուռքի հայ համայնքների տնտեսական գործակցության զարգացմանն ուղղված առաջարկով: Նա ներկայացրեց նաև համահայկական երիտասարդական զեղչային քարտ ստեղծելու գաղափարը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |