ՄԱԿ-ի հայաստանյան գրասնյակում պարգևատրեցին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողներին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասնյակում պարգևատրեցին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողներին

PanARMENIAN.Net - Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ կամավորների մասին տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթին ներկայացված էին կազմակերպությունների և մասնավոր անձանց կարճամետրաժ ֆիլմեր, որոնք տեղադրվել էին համացանցում` համընդհանուր քվեարկության համար:

Փառատոնի հաղթողներ են ճանաչվել Արա Մելիքջանյանը և «Ագաթ» հասարակական կազմակերպությունը: Հաղթողները պարգևատրվել են ֆոտոխցիկով և բջջային հեռախոսով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր ուղերձում ասել է, որ այսօրվա սոցիալական և տնտեսական մարտահրավերները հիմնավորում են երիտասարդության նկատմամբ ցուցաբերված հատուկ ուշադրությունը: «Ես հաճախակի եմ ոգեշնչվում այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և գաղափարաբանությամբ, որոնց հանդիպում եմ ամբողջ աշխարհում: Նրանք կարևոր ներդրում են կատարում աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, ինչպես նաև հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեծ գործում», - ընդգծել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---