ՀՀ փոխվարչապետն այցելեց Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն

ՀՀ փոխվարչապետն այցելեց Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ուղեկցությամբ այսօր այցելեց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ` ՀԲ-ի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցներով իրականացվող «Անտառների մոինիտորինգի հզորացում» ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով:

Փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի շենքային պայմաններին, իրականացվող ընթացիկ աշխատանքներին:

Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանը հյուրերին ներկայացրեց «Անտառների մոնիտորինգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում միջազգային և տեղական խորհրդատուների կողմից մշակված և մշակման փուլում գտնվող փաստաթուղթ-ծրագրերը, որոնք կուղղվեն մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներն ավելի արդյունավետ և վերլուծական դարձնելուն:

Փոխվարչապետը խիստ կարևորեց դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումը ՀԲ-ի հետ համաձայնեցված ժամկետներում և ողջ ծավալով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել լայնածավալ աջակցություն ցուցաբերել կենտրոնին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---