«ԱրմենՏել»-ը կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովի անցկացմանը

«ԱրմենՏել»-ը կաջակցի սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովի անցկացմանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կաջակցի սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք սոցիալական գործընկերությանը նվիրված առաջին ազգային համաժողովին:

Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից և նպատակ ունի ներկայացնել սոցիալական գործընկերության ոլորտում գրանցված առաջընթացը, բացահայտել սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները, ուսումնասիրել միջազգային փորձը և առաջարկել համապատասխան լուծումներ:

«ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը մեծ կարևորություն է տալիս այս համաժողովի անցկացմանը: Այն շոշափում է հասարակության բոլոր խմբերի շահերը, ուստի պահանջ ունի հասարակական լայն քննարկման, որի արդյունքում ձևավորված համակարգերը հետագայում հիմք կծառայեն սոցիալական գործընկերության ձևավորման և դրա արդյունավետ զարգացման գործումե,-նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---