ՀՀ նախագահը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին` ծննդյան օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախագահը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, նորանոր հաջողություններ եղբայրական Ռուսաստանի կյանքի ծավալուն բարեփոխումների գործում, անսպառ եռանդ` միջազգային ասպարեզում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերում: Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին եւ նրա մերձավորներին նաեւ մաղթել է բարօրություն, իսկ եղբայրական Ռուսաստանին` խաղաղություն եւ բարգավաճում.

«Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,-հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---