Հայ փրկարարների պատրաստվածությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին

Հայ փրկարարների պատրաստվածությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - «Շատ բարդ է նման զորավարժություններ նախապատրաստելը, մասնավորապես, եթե հավաքվում են տարբեր մասնագիտությունների փրկարարներ: Այդ առումով զորավարժությունները շատ լավ են նախապատրաստված»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է International Emergency Unit-ի ներկայացուցիչ, լեյտենանտ Կոռնել Խորխե Սեռան: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունները ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալները կարող են հարաբերություններ հաստատել միմյանց միջև պատշաճ մակարդակով: «Հայ փրկարարներն ունեն բոլոր տեխնիկական ցուցանիշները և պատրաստվածությունը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերվում է Հայաստանի և Իսպանիայի փրկարարների համագործակցությանը, ապա աղետի պայմաններում արագ արձագանք է պետք, իսկ մեր երկրները շատ հեռու են իրարից: Թեպետ, երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է իսպանացի փրկարարը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---