Ալեք Ենիգոմշյան. Պետք է այնպիսի Հայաստան ստեղծել, որը կհրապուրի, այլ ոչ թե կվանի հայերին

Ալեք Ենիգոմշյան. Պետք է այնպիսի Հայաստան ստեղծել, որը կհրապուրի, այլ ոչ թե կվանի հայերին

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար հիմնական սպառնալիքն արտագաղթն է: Եթե 20 տարի առաջ Հայաստանում, ես նկատի ունեմ նաև Ղարաբաղում և Ջավախքում, բնակվում էր 3.8 մլն հայ, ապա հիմա` 2.2 մլն մարդ»,- հայտարարել է ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ալեք Ենիգոմշյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով, եթե 1990-ականներին մարդիկ լքում էին Հայաստանը հասկանալի պատճառներով` պատերազմ էր, ապա հետպատերազմյան շրջանում իրավիճակն անփոփոխ է մնացել: Անդրադառնալով սփյուռքի թեմային` ազատամարտիկը նշել է, որ սփյուռքը ձուլվում է և 1-2 սերունդ հետո սփյուռքի ներկայացուցիչները 1.5 մլն կկազմեն: Միակ փրկությունը հայրենիք վերադառնալն է: «Պետք է այնպիսի Հայաստան ստեղծել, որը կհրապուրի, այլ ոչ թե կվանի հայերին»,- ասել է Ենիգոմշյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---