Հայ ուսանողները կարող են սովորել Բելառուսի բնապահպանական համալսարանում28 սեպտեմբերի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում հետաքրքիր առաջարկ է քննարկվել առողջապահության և կրթության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Նրա խոսքերով, Բելառուսը և Հայաստանը մտադիր են ակտիվացնել բուհերի ուսանողների փոխանակման աշխատանքը, մասնավորապես, հայ ուսանողները կարող են սովորել Սախարովի անվան բնապահպանական համալսարանի բժշկական ֆակուլտետում: Իր հերթին, Բելառուսի առողջապահության փոխնախարար Վալերի Շևչուկն ավելացրել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշման համաձայն Բելառուսում բժշկությունը 2011-2012թթ-ին պետք է հասնի եվրոպական մակարդակին: 2010-ից երկրի բժշկական հաստատություններում կատարում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, կատարվում են սրտի բաց վիրահատություններ: Նրա խոսքերով, այս ուղղությամբ Բելառուսը կարող փորձը կիսել Հայաստանի հետ, բացի դրանից, Բելառուսը պատրաստ է իր շուկայում ընդունել հայ դեղարտադրողներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |