ԿԽՄԿ. Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մնում է մտահոգիչ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագներն ավարտեց Հայաստան և Ադրբեջան կատարած իր տարածաշրջանային այցը։ Այցի ընթացքում տիկին Մեժ Վագները հանդիպումներ ունեցավ այդ երկրների պաշտպանության նախարարների և արտաքին գործերի նախարարների տեղակալների հետ։

Զրույցի թեմաները կենտրոնացած էին Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում ԿԽՄԿ-ի գործողությանն ու դերին։ «Իրավիճակը տարածաշրջանում ԿԽՄԿ-ի համար մնում է մտահոգիչ,- ասաց տիկին Մեժ Վագները,- կարիք էր զգացվում հստակեցնելու մեր դերը որպես չեզոք միջնորդ կազմակերպության՝ ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և աճյունների հայրենադարձման գործընթացներում»։

Մեժ Վագները զրույցներ է ունեցել այլ նախարարությունների և ազգային ընկերությունների նախագահների հետ։ ԿԽՄԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում և Ադրբեջանում 1992 թվականից ի վեր՝ օգնություն ցույց տալով և պաշտպանելով Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժած անձանց և համայնքներին, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---