«Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման կհանձնվի 2011 թվականին

«Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման կհանձնվի 2011 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիական ավիացիան դինամիկ զարգացում է ապրում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը, հայկական ավիաընկերությունները 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ավիափոխադրումների ծավալի 10 տոկոս աճ են գրանցել: «Սեպտեմբերի 22-ի դրությամբ, ուղևորափոխադրումների ծավալն աճել է 13,5 տոկոսով՝ 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ բեռների ավիափոխադրումը ավելացել է 3 անգամ»,-ասել է Սահակ Հակոբյանը:

Նա հայտնեց նաև, որ 2011թ. շահագործման կհանձնվի Երևան «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը, որը տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Մեկնաբանելով վերջին միջադեպը, երբ «Զվարթնոցն» արգելել էր «Արմավիային» չվերթներ իրականացնել, Սահակ Հակոբյանը հայտարարեց, որ պետությունն իրավունք չունի միջամտելու այդ երկու տնտեսվարող սուբյեկտների վեճին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---