Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհվել է կազակական բարձրագույն շքանշանը

Ամենայն Հայոց կաթողիկոսին շնորհվել է կազակական բարձրագույն շքանշանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Կազակական շարժման բարձրագույն սպայական կազմը` գլխավորությամբ ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, ՌԴ Մեծ Կազակական եղբայրության ատաման Վալերի Նիկիտինի և Բելառուսի գլխավոր ատամանի տեղակալ Վլադիմիր Սաֆոնովի: Սպայական կազմին ուղեկցում էր միջազգային հայ-կազակական շարժման հիմնադիր գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: Հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Սրբազան Հայրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց կազակների այցը Հայաստան, որ տեղի է ունենում հայ-կազակական միության ստեղծման 10-ամյակի առիթով: Իր հերթին, Հայ-կազակական միության հիմնադիրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Իր խոսքում նա մեծապես կարևորեց բանակում հոգևորականների դերը` ցանկություն հայտնելով նաև, որ հայ հոգևորականներն իրենց հոգևոր սպասավորությունը բերեն հայ կազակների ծառայության մեջ:

Հանդիպման ավարտին ատաման Վալերի Նիկիտինը Հովակիմ Սրբազանին փոխանցեց ՌԴ Մեծ Կազակական եղբայրության կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված Ատաման Բլատովի բարձրագույն շքանշանը: Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռի թանգարան, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---