Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի տնօրենին ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ կշնորհվի 4 հոկտեմբերի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու գործում ունեցած ավանդի համար» Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերը կպարգևատրվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԳԱԱ տեղեկատվա-վերլուծական կենտրոնից, մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կոնենա հոկտեմբերի 5-ին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանսավորվող գիտական նախագծերի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից: Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ.: Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |