Տեղի ունեցավ Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջին հանդիպումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ից- հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր` «Փոքրամասնությունների իրավունքները և սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ. անկախ և գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ»:

Միջոցառումը տեղի ունեցավ Աղվերանում: Այս իրադարձությունը միավորեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմեններին, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչներին և ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերներին:

Հանդիպմանը հրավիրված էին նաև օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես եկան բանախոսությամբ և զեկույցներով, ինչպես նաև ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Դաֆինա Գերչևան և Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը, հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---