Հայաստանում է կարող է ստեղծվել տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի ստեղծման հայտ է ներկայացրել: Ինչպես լրագրողներին է հայտնել Աստղագետների հայկական ասոցիացիայի նախագահ Արեգ Միքայելյանը, կենտրոնյը նախատեսվում է ստեղծել Միջազգային աստղագիտական միության ծրագրով 10 տարվա ընթացքում: Ըստ մտահղացման, ծրագիրն իրականացվելու է աշխարհի 8 տարածաշրջանային կենտրոնների միջոցով: Հայաստանի հետ մեկտեղ մրցույթին մասնկցում է տարածաշրջանային ևս 7 երկիր: Ըստ Արեգ Միքայելյանի, ընտրության արդյունքները հայտնի կդառնան միության հաջորդ նիստում՝ առաջիկա ամիսներին:

Միջազգային աստղագիտական միությունը աշխարհի աստղագետներին միավորող կազմակերպություն է, որը հիմնվել է 1919թ. Բրյուսելում, այն միավորում է 64 պետություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---