Վրաերթի է ենթարկվել ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 1979 թ. ծնված Տիգրան Սահակյանին: Նա տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---