Էդվարդ Փոլադով. Ադրբեջանում Հայաստանից փախստականներ չկան

PanARMENIAN.Net - «Կա 157 000 մարդ, որոնց հայ փախստականները թողել են 3-ական բնակարան ողջ Ադրբեջանի տարածքում»,-ասել է Փոլադովը

«Բնակվելով Բաքվում, ես 1988թ. դարձա այն հանցագործությունների ականատեսը, որոնք կատարվում էին այնտեղ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ադրբեջանահայության լիազոր անդամների համագումարի կազմկոմիտեի ներկայացուցիչ Էդվարդ Փոլադովը: Ըստ նրա, Սումգայիթի ջարդերի ժամանակ ռուսական զորքերը ուշանում էին, և հետո պաշտպանում էին ոչ թե հայկական, այլ ադրբեջանական թաղամասերը: «Ինձ այսօր զարմացնում է այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հանկած հիշեց Հայաստանից փախստականների մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում չկան փախստականներ Հայաստանից: «Կա 157 000 մարդ, որոնց հայ փախստականները թողել են 3-ական բնակարան ողջ Ադրբեջանի տարածքում»,-ասել է Փոլադովը:

Ընդ որում, նա նշել է, որ Ղարաբաղի ազատագրված տարածքներում բնակչությունը նվազել է՝ 30 000-ից հասնելով 20 000-ի: Ըստ նրա, պատճառը կարող են լինել վերջին իրադարձությունները Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Փոլադովը նշել է նաև, որ ադրբեջանական իշխանությունները, խոսելով «Ադրբեջանում 30 000 հայ փախստականների մասին», նկատի ունեն այն հայերին, որոնք բնակվում են Ղարաբաղի մերձակա տարածքներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---