Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել 6 հայ գերիներին

PanARMENIAN.Net - Հայ զինվորների սպանած ադրբեջանցի դիվերսանտին ազգային հերոսի կոչումի շնորհումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում տիրում է ռազմատենչ ճարտասանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սբ Էջմիածնի դիվանապետ, եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը: Նա հայտնել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը Ամենայն Հայոց կաթողիկոսին էր փոխանցել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խնդրանքը՝ սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հարցում միջնորդության վերաբերյալ:

«Հայկական կողմը մշտապես բարյացակամ է եղել և Կարմիր Խաչի միջագային կոմիտեի միջոցով միշտ փոխանցել է ադրբեջանական կողմին գերիներին ու սպանված զինծառայողների դիակները: Չնայած դրան, Ադրբեջանը հրաժարվում է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել և վերադարձնել Ադրբեջանում գտնվող 6 հայ գերիներին»,-ասել է եպիսկոպոսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---