Թվային տախոգրաֆների համակարգը Հայաստանում կներդրվի 2011թ. հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - ՀՀտրանսպորտի և կապի նախարարՄանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տրանսպորտիև կապի փոնախարարԱրտաշեսԱվետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ հունվարի 1-ից հանրապետությունում կներդրվի թվային տախոգրաֆների համակարգ: Ինչպես նշվում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ըստ այդ նոր համակարգի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով (հսկիչ սարք), իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: «Թվային տախոգրաֆները կվերահսկեն վարորդների աշխատաժամանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտաշես Ավետիսյանը նշելէ,որտախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ համակարգի ներդրման նպատակով շուտով կհայտատրվի միջազգային բաց մրցույթ:

Տախոգրաֆը չափման տեխնիկական սարք է, որը նախատեսված է ավտոմեքենայի ժամանակի, արագության, շարժման, վարորդների աշխատանքի և հանգստյան շրջանների անընդմեջ ինդիկացման ու գրանցման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---