«Պոպոք» փառատոնը Երևանում կհավաքի գովազդի պրոֆեսիոնալներին23 հոկտեմբերի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնն առաջին անգամ տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30: Առաջին փուլում փառատոնը պետք է տեղական գովազդային ընկերություններին օգնի իրենց գործունեության պրոֆեսիոնալ գնահատական ստանալ, այնուհետև նպաստի հայկական գովազդի զարգացմանը, մասնագետների պատրաստմանը: Փառատոնի «Պոպոք» անվանումը հայերեն խոսակցական լեզվով ընկույզ է նշանակում, որի միջուկը, կազմակերպիչների խոսքով, մարդու ուղեղն է հիշեցնում: «Ինչու հենց ընկո՞ւյզ:» Ուղեղն այն շարժիչ ուժն ու այն գաղափարների ստեղծողն է, որոնք տեսանելի հետք են թողնում յուրաքանչյուր մարդու կյանքում: Հենց երևակայությունն է մեր գլխում ծնունդ տվել ամենատպավորիչ գովազդային հոլովակներին, որոնք իրենց հերթին ձեզ ստիպել են որոշակի ապրանք ձեռք բերել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի Գովազդային խորհուրդը պատրաստ է փառատոնի ընթացքում միջոցառումների անցկացման մասին առաջարկներ ընդունել պետական և հասարակական կազմակերպություններից: Ժյուրիի կազմի մեջ մտել են մոտ 30 գովազդի պրոֆեսիոնալներ Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Լատվիայից և այլ երկրներից: Մրցակիցներին գնահատելու են գովազդի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Թոնի Թեյլորը (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում «JWT» գլխավոր մենեջեր), Վալենտինա Կռիլովան (Advertology.ru-ի գլխավոր խմբագիր), Անդրեյ Պուրտովը (Artgraphics.ru-ի հիմնադիր և «Identity» ամսագրի գլխավոր խմբագիր): Փառատոնի շրջանակներում կկայանան նաև Թոնի Թեյլորի, Իգոր Գանժայի, Սամվել Ավետիսյանի, Պավել Եգորովի, Անդրեյ Պուրտովի, Ալի Աթիֆ Բիրի և Ալեքսեյ Անդրեևի ու Յուրկո Գուցուլյակի վարպետության դասերը, որոնց մասնակցելու են հրավիրվում խոշոր և միջին ձեռնարկությունների մարքեթինգային բաժինների աշխատակիցներ, գովազդ ստեղծողներ, ԶԼՄ-ներում գովազդի համար պատասխանատուներ, ձեռնարկությունների առաջին դեմքեր: Մասնակցությունը վարպետության դասերին վճարովի է, հայկական բուհերի ուսանողների համար գործում են զեղչեր: Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է 6 անվանակարգերից (Ռադիոգովազդ, Հեռուստագովազդ, Ինտերնետ գովազդ, Տպագիր գովազդ, Մարքեթինգային արդյունավետություն, Գրաֆիկական դիզայն), որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է երկու ենթակարգերի` կոմերցիոն և սոցիալական: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |