Հայաստանի կառավարությունը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար

Հայաստանի կառավարությունը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար

PanARMENIAN.Net - Ծանր տնտեսական պայմաններում արտագաղթի մակարդակն երկրում, անշուշտ, բավականին բարձր է: Սակայն, Հայաստանի կառավարությունը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար: Այդ մասին ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում, պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, արդեն հայրենադարձության միտում է նկատվում Միջին Ասիայից: «Հայաստանի կառավարությունն այս հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում տեղական և միջազգային փորձագետների հետ, քանի որ միջազգային փորձն այդ հարցում շատ կարևոր է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---