Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը կանցնի Երևանում

Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը կանցնի Երևանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Երևանի և Մոնրեալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը հայ-կանադական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման համատեքստում և շնորհակալություն հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետն ընդգծել է կանադահայ համայնքի կարևոր ներդրումն ու դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործում։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կարևորվել է աղբահանության, ձյան մաքրման աշխատանքների ու տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպման Մոնրեալի քաղաքապետարանի փորձի կիրառումը և վերջինիս աջակցությամբ Երևանում բնապահպանական կենտրոնի ստեղծումը Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնի օրինակով։ Որպես գործակցության հեռանկարային ուղղություններ` անհրաժեշտ է համարվել կրոնական և մշակութային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։

Կողմերը գոհունակությամբ են խոսել Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետը Երևանում հանդես կգա դասախոսությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---