Վարդան Պարսամյան. 2010 թվականին ՀՀ պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել 4 նոյեմբերի 2010 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, պատմական հուշարձանների պահպանման ոլորտին բավականաչափ ուշադրություն չի հատկացվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետբյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն դրանք չեն բավականացնում: «Օրինակ, այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման համար 213 միլիոն դրամ է հատկացվել»,- հաղորդեց Պարսամյանը` ավելացնելով, որ միայն մեկ հուշարձանի վերականգնման համար 80-ից 100 միլիոն դրամ է պահանջվում: Ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը` Պարսամյանն ասաց, որ վերականգնման իրականացման համար ամեն տարի մոտ 26 հուշարձան է հետազոտվում, որոնք անհետացման վտանգի տակ են, իսկ մեկ հուշարձանի վերականգնումը կարող է երկուսից չորս տարի տևել: Պարսամյանը հաղորդեց նաև, որ Հայաստանի տարբեր մարզերում արդեն մի շարք պատմական հուշարձաններ են վերականգնվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |