Հայաստանի թոշակառուներին պլաստիկ քարտերն անվճար կտրամադրվեն 4 նոյեմբերի 2010 - 14:15 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվարից թոշակառուները թոշակը պլաստիկ քարտերով կստանան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա հաղորդեց, որ կառավարության նիստում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման շրջանակներում ընդունվել է թոշակների վճարումների իրականացման կարգը: «Փաստաթուղթը սահմանում է վճարման 2 տեսակ` կանխիկ և անկանխիկ: Թոշակառուն իրավունք կունենա ընտրելու թոշակի վճարման տեսակն ու բանկը: Նախարարությունը հրապարակում է այն բանկերի ցուցակը, որոնք կկանխիկացնեն քարտերը: Այս որոշումն ուղղված է թոշակառուների սպասարկման մեխանիզմի արդիականացմանը և թույլ կտա կրճատել հերթերն ու բարձրացնել մրցակցությունն այդ ոլորտում ծառայությունների մատուցման հարցում»,- ասաց Գրիգորյանը` հատուկ նշելով, որ պլաստիկ քարտերի սպասարկման բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս |