Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԷ արտաքին առևտրի նախարարին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը` ՄԱԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ:

Վեհափառ Հայրապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասեմիին, ում հովանավորությամբ վերանորոգվում է Հայաստանի նշանավոր միջնադարյան վանքերից մեկը` Հաղարծինը:

«Մեր օրհնություններն ենք բերում ձեր առաքելությանը և մաղթում հաջողություններ: Թող Աստված պահի պահպանի խաղաղության մեջ Արաբական Միացյալ Էմիրությունները, աստվածասեր նրա ժողովրդին և բարեկամությունը երկու երկրների», - իր խոսքում նշել է Նորին Սրբությունը:

Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարան և ծանոթացան հայ հոգևոր մշակույթի գանձերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---