«Տաթևի վերածնունդը» նախագծում կամավորներ են ընդգրկվելու 5 նոյեմբերի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության տնօրեն Գևորգ Յաղջյանի հրավերով Երևանում կամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) նախագահի տեղակալ Էդվարդ Սաֆարյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունն ու այն ոլորտները, որոնցում այն ծրագրեր է իրականացնում` առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն, ՏՏ: Սաֆարյանն ընդգծեց, որ հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանի մրցունակության բարձրացումն է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Գևորգ Յաղջյանն իր հերթին ասաց, որ այս միջոցառման գաղափարը նպատակ է հետապնդում կամավորներ ընդգրկել«Տաթևի վերածնունդը» նախագծում: Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ 1996-98 թվականներին «Երկիր և մշակույթ» կազմակերպության անդամները ակտիվորեն մասնակցում էին Սբ.Մինասի եկեղեցու վերականգնմանը: «Այսօր մենք կփորձենք շփման եզր գտնել ԱՄՀ հետ համագործակցության շրջանակներում»,- ավելացրեց նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն Հանդիպումը տեղի կունենան Խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի շրջանակում Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |