Գագիկ Գինոսյան. Լեոնիդ Ազգալդյանը ցանկացած մարդու կարող էր հերոս դարձնել

Գագիկ Գինոսյան. Լեոնիդ Ազգալդյանը ցանկացած մարդու կարող էր հերոս դարձնել

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի 4 տարիներին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատը ընդամենը վեց զոհ է տվել: Այդ մասին հայտարարել է «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ, Ազգալդյանի զինակից Գագիկ Գինոսյանը՝ Ղարաբաղյան ազատմարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Անկախության բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 68-ամյակին նվիրված մամլո ասուլիսում: Ըստ նրա, Ազգալդյանն իր ջոկատում այնպիսի կարգապահություն էր սահմանել, որը չկար խորհրդային տարածքի ոչ մի բանակում: Գալստյանը նշել է, որ ամենից առավել Ազգալդյանը գնահատում էր կամավորներին: «Լեոնիդը միշտ ձգտում էր ամրապնդել իր մարտիկների մարտական ոգին: Նա ցանկացած մարդուց կարող էր հերոս սարքել»,-ասել է Գինոսյանը՝ հավելելով, որ ցավոք, այսօրվա հայկական բանակում դա բացակայում է: Ըստ նրա, այսօր սպաներն ավելի շատ ձգտում են կոտրել իրենց զինվորի ոգին, քան ամրապնդել այն:

Գագիկ Գինոսյանը հավելել է, որ Ազգալդյանին արժանին չի մատուցվել: «Այսօր չկա նրա անունը կրող դպրոց, նրա մասին ոչ մի գիրք չի գրվել: Փոխարենը մեր մոտ գործում է արգենտինացի գեներալի անունը կրող դպրոց: Ինչպե՞ս կարելի է հայրենասիրություն դաստիարակել արգենտինացի գեներալի անունը կրող դպրոցում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---